Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեմ տեղեկություններ՝ շաբաթ, կիրակի օրը եղել է ադրբեջանական կողմից ցանկություն՝ նորից Խոզնավարի կողմերը առաջ գալ». Թևան Պողոսյան

Հուլիս 19,2021 15:58

«Ունեմ տեղեկություններ՝ շաբաթ, կիրակի օրը եղել է ադրբեջանական կողմից ցանկություն՝ նորից Խոզնավարի կողմերը առաջ գալու, բայց մի քանի նվիրյալների օգնությամբ այդ հարցերը չեզոքացվել են այնպես, որ կիրակին ավելի հանգիստ ենք ունեցել»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի տեղեկություն հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

Նա քննադատեց այն, որ պետական պաշտոնյաները հղում են կատարում ոչ պաշտոնական տեղեկություններին ու ասաց. «Դա անհասկանալի է ոչ միայն ներքին դաշտի համար, այլև միջազգային հանրության համար: Դրա համար կան հատուկ տեղեկություններ: Եթե այդ տեղեկությունները, պետական ինստիտուտները տրամադրում են, պետության ղեկավարը հպարտություն է ունենում ասելու, որ ունեմ այն տեսակի պետական ինստիտուտներ, որոնք կարող են ինձ տալ հավաստի տեղեկություններ: Դա ձևակերպում են՝ որպես ըստ մեր հավաստի աղբյուրների՝ համաձայն մեր ԱԱԾ, համաձայն մեր դիվանագիտական աղբյուրների, այլ ոչ թե ոչ պաշտոնական: Դա կարող եք սոցցանցերում գտնել կամ փողոցում: Նման դեպքերում արդեն սկսում ես մտածել՝ կամ երկրի ղեկավարն ասում է՝ ժողովուրդ ջան, պետական ինստիտուտներ չունենք, որոնցից տեղեկություններ կստանամ, չգիտեմ՝ որտեղից եմ ստացել կամ նշանակում է միգուցե այլ ինստիտուտներին փորձում է ուղերձ ուղարկել: Այլ ինստիտուտներ ոնց փորձում եմ հասկանալ, դրանք չեն դասվում բարեկամների շարքերում կամ ընկերների, այլ ավելի շատ թշնամական կողմից է ուղերձ գնում, որ եթե բան ունեք անելու, այսօր արեք»:

Թևան Պողոսյանը նկատեց՝ երբ ասում ենք՝ Ադրբեջանին կամ մեզ որտեղի՞ց պիտի լինեն տեղեկություններ, ինչո՞ւ ենք ընկնում ոչ պաշտոնականի հետևից, եթե պաշտոնական Ադրբեջանի ղեկավարն ամեն օր ասում է դրա մասին ու շարունակեց. «Չէ՞ որ ասում են՝ ժամանակն է եկել խաղաղության մասին մտածել, ուրեմն հիմա պատերազմական կետում ենք: Եթե պատերազմ է, իսկ թշնամին պատերազմի ժամանակ ուզում է քեզ ոչնչացնել: Ինչո՞ւ ես պիտի զարմանամ, որ Ադրբեջանն ամեն օր պիտի գործողություն անի: Երասխում որ կրակում է  հենց այնպե՞ս է, Շուշիի կողմերը կրակում է, հենց այնպե՞ս է, որ մեր գերիներին չի վերադարձնում, հենց այնպե՞ս է: Անպայման պիտի կրակելո՞ւ գործողություն լինի: Թշնամին ասում է՝ Արցախ գոյություն չունի, Երևանն էլ է իմը, նույն ցա՞վը չէ՞: Միայն կրակո՞ցն է՞: Մեռան Երասխում մեզ ասելով՝ տղե՛րք, ուզում եմ ձեզ վերացնել, ախորժակս էլ տեղին է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031