Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքից հրթիռակոծվել է Հալեպի «Շահպա Ճատիտէ» թաղամասը

Հուլիս 19,2021 15:17

Գանձասար. Կիրակի, 18 Յուլիս 2021-ին, ՍԱՆԱ հաղորդեց, որ Հալէպի արեւմտեան արուարձանին մէջ կայք հաստատած զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռներ արձակեցին Հալէպի «Շահպա Ճատիտէ» թաղամասին ուղղութեամբ, որուն հետեւանքով նիւթական բազմաթիւ վնասներ արձանագրուեցան։

Այլ աղբիւր մը հաղորդեց, որ հրթիռները արձակուեցան Հալէպի արեւմտեան արուարձանի «Տարէթ Ազզէ» շրջանին մէջ գտնուող թրքական ուժերուն հսկողութեան կեդրոնէն։

Աղբիւրը աւելցուց, որ արձակուած հրթիռներուն տեսակը «մինի կրատ» է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031