Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեծ մասի կողմ լինելու դեպքում որոշ հարցեր կընդգրկվեն քաղաքական օրակարգում»․ Սանասարյանը՝ Փաշինյանի հետ հանդիպումների մասին

Հուլիս 19,2021 13:41

«Հարցրել եմ սահմանի, գերիների հետ կապված։ Մանրամասնելու բան այս պահին չկա, ամեն ինչ հրապարակային է եղել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հունիսի 23-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Ինչ վերաբերում է օրերս Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպմանը, որին եւս Սանասարյանը ներկա էր, վերջինս տեղեկացրեց․ «Հարցեր ենք քննարկել։ Մենք պետք է բարձրաձայնենք այնպիսի հարցեր, որոնք մեծամասնության կողմ լինելու դեպքում կընդգրկվեն քաղաքական օրակարգում։ Հաջորդ՝ ամսի 24-ի հանդիպման համար հարցեր ենք նախապատրաստում դռնփակ քննարկման համար։ Եթե մեծամասնությունը որոշի, որ որոշ հարցեր բաց են, դրանք կներկայացնենք։ Եթե զգանք, որ դա պարզապես քննարկում է, որը բան չի տալու․․․իսկ եթե արդյունք լինի, ամեն ինչ կանենք, որ ՀՀ-ի շահը սպասարկվի»։

Դավիթ Սանասարյանը նշեց, որ բարձրաձայնելու են, այդ թվում ՀՀ սահման մտած ադրբեջանական զորքի, հայ ռազմագերի հարցերը․ «Սխալ արտաքին քաղաքականության, ներքաղաքական անիշխանության հետեւանք է այդ ամենը։ ՀՀ-ն իրավունք չունի սպասելու, թե երբ են նրանք օր առաջ ինքնակամ դուրս գալու մեր տարածքից։ ՀՀ-ն պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի, որպեսզի մեր սահմաններից ներս չունենանք թշնամական զորք։ Չեմ կարծում, որ այս ուղղությամբ հիմա բավարար աշխատանք է արվում, բայց վստահ եմ, որ կան քայլեր, որոնք անելու պարագայում մենք կունենանք հաջողություններ։ Դա ակտիվ արտաքին քաղաքական աշխատանքն է։ Դա առաջնահերթություն պետք է լինի։ Չգիտեմ, թե իշխանությունը որքանով է դա որպես առաջնահերթություն դիտարկում, ամեն դեպքում, բարձրաձայնելու ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031