Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասանովը հայտարարել է, թե լարվածության սրման պատասխանատուն Հայաստանն է

Հուլիս 19,2021 11:25

Հայաստանն է պատասխանատվություն կրում լարվածության էսկալացիայի համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության փոխնախարարներ, զորամասերի հրամանատարներ, գլխավոր վարչությունների, նախարարության վարչությունների և ծառայությունների ղեկավարներ:

Հասանովը խորհրդակցության մասնակիցների հիշեցրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, թե պատերազմն անցյալում է, բայց ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի, ընդգծելով զինված ուժերի անձնակազմի մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման կարևորությունը: Նա հրահանգել է բարձրացնել մարտական հերթապահություն կատարող զինծառայողների զգոնությունը և ընդլայնել ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման հնարավորությունները:

Վերլուծելով իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ Հասանովն ասել է, որ «լարվածության սրման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանը»: Ըստ այդմ, նա հրահանգներ է տվել հրամանատարական անձնակազմին՝ կապված «Հայաստանի զինված ուժերի կողմից հնարավոր սադրանքների հետ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031