Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահը Բաքվում խոսել է սահմանազատման եւ սահմանագծման, ենթակառուցվածքների եւ ռազմագերիների մասին

Հուլիս 18,2021 23:59

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր պաշտոնական այցով Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մի շարք հարցեր քննարկելուց հետո Շառլ Միշելն իր ելույթում անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններին, որի մասին խոսել է նաեւ Ալիեւը։

«․․․ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետեւ մեր այցից շաբաթներ առաջ մենք հնարավորություն ունեցանք խոսել հեռախոսով, որպեսզի քննարկենք  տարածաշրջանի իրավիճակի շուրջ մեր դիտարկումները, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել ձեր ստանձնած պարտավորությունների եւ դրանք իրականացնելու համար, քանի որ դրանք առաջին քայլեր են կապված՝ մի կողմից  ականապատման քարտեզների վերաբերյալ խնդիրների, մյուս կողմից՝  ռազմագերիների հետ կապված։ Սրանք կարեւոր թեմաներ են, որոնց ուղղությամբ առաջին քայլերն արվել են,  եւ մենք հույս ունենք, որ այս հարցերով  մյուս քայլերն էլ հնարավոր կլինեն արագ իրականացնել»։

Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ջանքերին, որպեսզի հնարավոր լինի հասնել առաջընթացի տարբեր հարցերի շուրջ․ «Օրինակ սահմանների դելիմիտացիայի հարցը, որի համար  մենք պատրաստ ենք մոբիլիզացնել եվրոպական փորձը, անհրաժեշտության դեպքում՝ մոբիլիզացնել եվրոպական  մշտադիտարկումը, եթե դա ցանկալի լինի։  Ինչպես նաեւ սահմանազատման հետ կապված հարցը, զորքերի, որոնք  գտնվում են  վիճելի տարածքների մոտ, խնդիրներ են, որոնք ես ենթադրում եմ, նույնպես պետք է դառնան քննարկման առարկա»։

Պարոն Միշելը հիշեցնելով Ալիեւի՝ տարածաշրջանում  եւ դրա սահմաններից դուրս էներգետիկ ոլորտի կարեւորության մասին խոսքերը, ասել է, որ ենթակառուցվածքների, հատկապես տրանսպորտային ոլորտի հարցերն ու տրանսպորտային տարբեր երթուղիների հարցերը եւս քննարկվել են․«Այս հարցում ԵՄ-ն նույնպես ցանկանում է մասնակցել տարածաշրջանային համագործակցությանն ուղղված ջանքերի խրախուսմանը։  Սա ուղերձ է, որը  մենք ցանկանում ենք  փոխանցել կողմերին  եւ երկրներին, որոնք կարող ենք մոբիլիզացվել  այս հարցի շուրջ։  Ավելին, այսօր եւ վաղը Վրաստանում իմ գտնվելու ժամանակ  այս հարցը մեր քննարկման օրակարգում է»։

Եվրոպական խորհրդի նախագահն իր ելույթում նաեւ նշել է՝ ԵՄ-ն գտնում է, որ ամուր եւ կայուն խաղաղությունը ենթադրում է լավ համաձայնագրերի կնքման եւ դրանք հարգելու հնարավորություն․« Դա նշանակում է, որ կան նաեւ այլ հարցեր եւ այլ խնդիրներ, որոնք վաղ, թե  ուշ պետք է լուծել, որպեսզի  ամուր խաղաղությունը դառնա իրականություն՝ ի շահ  կայունության, զարգացման եւ անվտանգության»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031