Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ կրակոցներ են հնչել:
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված պարկուճներ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արամ Այվազյանի և բաժնի պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում