Ավարտվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Բաքու։
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ասուլիսը։
«Եվրամիությունը պատրաստ է խաղալ կառուցողական դեր որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ի հավելումն Մինսկի խմբի ջանքերին։ Մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում Մինսկի խմբի դերին, բայց դա չի նշանակում, որ ԵՄ-ն էլ չի կարող տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հնարավորություններ ապահովելու համար տրամադրել որոշակի փորձառություն, աջակցություն, գաղափարներ, եւ խրախուսել որոշ հնարավոր բարելավումները՝ ավելի շատ կայունության, ավելի շատ անվտանգության համար»,-Բաքվում ասել է Շառլ Միշելը։
Նա այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել։
Կարդացեք նաև
The EU is ready to play a constructive role as an honest broker with #Azerbaijan and #Armenia in addition to the Minsk group efforts.
We want to share our expertise to provide more stability and to promote sustainable peace in the region.@presidentaz pic.twitter.com/0eWpPvbd76
— Charles Michel (@eucopresident) July 18, 2021
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ