Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Այսօր նա այցելել է շեհիդների ծառուղի եւ հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի դեմ սովետական ագրեսիայի զոհերի հիշատակին։
Այս մասին Շառլ Միշելը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։
Շառլ Միշելն իր միկրոբլուգում նաեւ գրել է․ «Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, բարգավաճումը բխում է ԵՄ շահերից եւ Արևելյան գործընկերության անբաժանելի մասն է»։
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը հայտնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային ճաշ են ունեցել։
Կարդացեք նաև
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահն այցելել է Ջումա-մզկիթ, ներկա է գտնվել մի շարք նախագծերի ներկայացմանը, ծանոթացել Մեյսարի գյուղում գտնվող «Շիրվան գինիներ» ընկերությանը, այցելել է նաեւ ադրբեջանական արբանյակների կառավարման «Ազերկոսմոս» ընկերության կենտրոն։
Երեկ պաշտոնական այցով Շառլ Միշելը Հայաստանում էր, նա Հայաստանում եւս այցելել է մի շարք վայրեր՝ Ծիծեռնակաբերդ, Խոր Վիրապ, ծանոթացել է մետրոպոլիտենի զարգացման ծրագրին, Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիս է տվել։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ