«Հայոց հայրենիք» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում տեղեկացնում է, որ ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ որոշումը, այն է՝ ԿԸՀ-ի՝ 2021թ․-ի հունիսի 27-ի՝ ՀՀ ազգային ժողովի հունիսի քսանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184 Ա որոշումը թողնել ուժի մեջ։