Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 00:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, ով իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա ցած նետվել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում