Այսօր՝ հուլիսի 18-ին, ժ. 12:00-ից Հանրապետության հրապարակին կից այգում՝ Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանի մոտակայքում տեղի ունեցավ «Գորգերն արևին տալու» արարողությունը:
Արցախից բերված մոտ 70 հայկական գորգ ու կարպետ բաց երկնքի տակ փռվել են գետնին՝ արևի շողերի ներքո՝ փոխանցելով այցելուներին հայկական գորգերի աննկարագրելի գեղեցկությունն ու հայ վարպետների անսպառ տաղանդը։