Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ այցելել է Երևանի մետրոպոլիտեն։
«Հանրապետության հրապարակ» կայարանում Շառլ Միշելը ծանոթացել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի արդյունքները ներկայացնող շնորհանդեսին, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրին։
Շնորհանդեսի ավարտից հետո Եվրոպական խորհրդի նախագահը ուղեկցող պաշտոնյաների հետ երթևեկել են մետրոյի արդիականացված շարժակազմով։
2010 թ․ սկսած, Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվում է Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի և ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը։
Կարդացեք նաև
ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ