Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ ամեն դատավոր մտածեց, որ իշխանությանը դեմ գնալիս իրեն կփռեն ասֆալտին, կկտրեն մատները»․ ընդդիմադիրների գնահատականները

Հուլիս 17,2021 21:28

«Մեզ համար որոշումն անակնկալ չէր։ Ես այդ մասին դեռեւս եզրափակիչ խոսքում եմ ասել, դեռ այդ ժամանակ էր ակնհայտ, թե ինչպիսին էր գործընթացը։ Որոշումն ակնկալելի էր»,-ՍԴ-ում քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր հրապարակեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ որոշումը։

Բարձր դատարանը որոշեց ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ։ «ՍԴ որոշումն իրավական որոշում է, բայց ընդունված քաղաքական ազդեցությամբ»,-հավելեց Դավիթ Հարությունյանը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ ՍԴ որոշումն իսկապես կանխատեսելի էր․ «ՍԴ-ի հանդեպ քաղաքական հետապնդումները պարզ եւ հստակ էին։ Իննը դատավորից ամեն մեկը պատկերացրեց, որ իշխանությանը դեմ գնալիս իրեն կփռեն ասֆալտին, կկտրեն մատները, կլինի վենդետա․․․ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն եւ ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչեց։ Սակայն սրանից իրականությունը չի փոխվում։ Սա քաղաքական հրահանգով որոշում էր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ընդիմադիրները՚գոնե չպետք է մեկնաբանեն ՍԴ որոշումը եվ օրինակ ծառայեն իշխանությունների համար

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031