Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ»․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Հուլիս 17,2021 21:12

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 2021թ․ հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների վերաբերյալ որոշումը։

Այս գործով պատասխանող կողմերն էին ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, երրորդ անձը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ըստ այդմ, սահմանադրական դատարանը որոշեց․

1-ԿԸՀ-ի՝ 2021թ․-ի հունիսի 27-ի՝ ՀՀ ազգային ժողովի հունիսի քսանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184 Ա որոշումը թողնել ուժի մեջ։

2-Սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Այսքանով նիստը համարվեց փակված։ Որոշման ամբողջական տեքստը եռօրյա ժամկետում կտեղադրվի ՍԴ կայքում։ Ընթերցվածը որոշման եզրափակիչ մասն էր։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031