Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս որոշումը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում»․ Սիսիանի քաղաքապետի փաստաբան

Հուլիս 17,2021 20:58

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Շենգավիթ դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի կալանավորման միջնորդությունը:

Փաստաբան Էմին Խաչատրյանը նիստից հետո լրագրողներին ասաց. «Կալանավորման միջնորդությունը առանց մեզ որեւէ պատճառաբանություն ներկայացնելու բավարարվեց կլասիկ սխեմայով: Մենք ներկայացրել էինք ձերբակալման իրավաչափության բողոք, վարույթ իրականացնող մարմինը՝ կալանավորման վերաբերյալ միջնորդություն: Հիմքերը հենց նոր եմ ստացել ու դեռ չեմ ծանոթացել, բայց առանց ծանոթանալու էլ հասկանում եմ, որ ապօրինի որոշում է կայացված, որովհետեւ մենք շատ ծանրակշիռ փաստական հանգամանքներ էինք ներկայացրել, որով բացառվում էր մեր պաշտպանյալի կալանավորումը: Միանշանակ այս որոշումը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031