Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կալանավորվեց երկու ամսով։ Նրա ձերբակալությունը, սակայն, ըստ փաստաբան Էմին Խաչատրյանի, ճանաչվել է ոչ իրավաչափ։ Դատարանի որոշումը փաստաբանը կբողոքարկի։
Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):
Արմեն ԴԱՎԹՅԱՆ