Այսօր «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք». ուղեղների գրոհի համար թեմայով քննարկման ժամանակ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարը չունի տնտեսագիտական տարրական կրթություն:
Տնտեսագետ չէ նաեւ էկոնոմիկայի նախարարը: «Ես պատերազմից վերադարձել եմ եւ տեսել, որ բյուջե են քննարկել եւ ընդունել: Բյուջեի մեջ կա զրո մտահոգություն, զրո թիվ կա հետպատերազմյան վիճակում գտնվող երկրի մասին: Այդ բյուջեն կսազի այլ երկրի, Հայաստան բառը հանեք: Ո՞ւր է հետպատերազմյան Հայաստանի բյուջեն», – հարցնում է տնտեսագետը:
2021 թվականի առաջին եռամսյակում 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն նվազել է 3,3 տոկոսով, այն դեպքում, երբ անցած տարվա ՀՆԱ-ն կրճատվել է 34,8 տոկոսով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ