Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Թավադյան. Ներդրումներ ներգրավելու համար բավարար չէ «Ներդրումներ արեք, խնդրում եմ» կոչը

Հուլիս 17,2021 17:55

«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք». ուղեղային գրոհի համար, համաժողովի ժամանակ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը հայտարարեց, որ Հայաստանում արվող ներդրումների ծավալն ավելացնելու համար ակնհայտորեն բավարար չեն «Ներդրումներ արեք, խնդրում եմ» կարգի կոչերը, պետք է լուծել առկա խնդիրները՝ արժեթղթերի շուկայի փաստացի բացակայություն, հարկային քաղաքականություն, դրամավարկային քաղաքականություն, կոռուպցիա, էներգառեսուրսների գին, անվտանգություն՝ այդ թվում՝ տնտեսական անվտանգություն եւ այլն:

Ըստ Թավադյանի, Հայաստանի տնտեսության զարգացման համար պետք է օգտագործել ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները: Օրինակ՝ տնտեսության մոդերնիզացիա, համատեղ ձեռնարկությունների ստեղծում, գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամի ձեւավորում, Ռուսաստանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ձգվող երկաթգծի խնդրի կարգավորում եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031