Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Պողոսյան. Գործող իշխանություններին հաջողվել է վերարտադրվել վարչական ռեսուրսի օգտագործման միջոցով

Հուլիս 17,2021 17:32

«Հայաստանում միայն քաղծառայողների թիվը 208 հազար է: Եթե նրանց գումարենք բանակը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և տեղական ինքնակառավարման մարմինները՝ կստացվի մոտ 300 հազար մարդ: Իսկ նրանց ընտանիքների անդամների հետ միասին այդ թիվը կկազմի 500-600 հազար: Փաշինյանի կուսակցության օգտին քվեարկել է 688,761 ընտրող (գրեթե 54%-ը): Գործող իշխանություններին հաջողվել է վերարտադրվել վարչական ռեսուրսի օգտագործման միջոցով», -այսօր «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած  «Հետընտրական Հայաստան. իրողություններ և ակնկալիք». ուղեղային գրոհի համար, համաժողովի ժամանակ ասաց սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը:

Ըստ սոցիոլոգի, եթե այս ընտրությունները անցկացներ ոչ թե ՔՊ-ն՝ վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ, այլ հատուկ ձևավորված չեզոք, ժամանակավոր կառավարությունը, ապա ընտրության արդյունքները այլ կլինեին:

Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն Երեւանում ստացել է ձայների 41 տոկոսը, մարզերում՝ ավելի շատ. «Շրջաններում և գյուղերում ընտրողները սովորաբար վատ են տեղեկացված, զրկված են այլընտրանքային հեռուստաալիքներ դիտելու հնարավորությունից և ընդհանուր առմամբ կախված են տեղական իշխանություններից»:

Միաժամանակ, Գեւորգ Պողոսյանը նկատում է, որ 15 տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանում ունենք քաղաքական ուժերի նոր դասավորություն-բաժանում. «Մեր հասարակությունը հասավ նրան, ինչին ձգտում էր. խորհրդարանում ձևավորվեց ուժեղ ընդդիմություն: Այսպիսի ընդդիմության հետ այդքան հեշտ չի լինի պայմանավորվել, որքան «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի հետ էր: Ընդհակառակը, արդյունավետ և արգասաբեր աշխատանքի համար հայկական խորհրդարանին պետք է ուժեղ, փորձառու և իրական ընդդիմություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031