Լրահոս
Օրվա լրահոսը

«Նենց արեք, որ գլուխը խփեք գետնին»․ Գեղամ Նազարյանը պատմեց, թե ինչպես են կարմիր բերետավորներն իրեն տարել

Հուլիս 17,2021 17:27

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական նախաձեռնության անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ, 2020թ․-ի պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանն այսօր բերման էր ենթարկվել։

Ոստիկանական բաժնից դուրս գալուց հետո նա շտապել էր նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ էլ պատմեց մանրամասները։ Հայտնեց, որ երբ միջոցառմանը մասնակցելու նպատակով եկել է, իջել մեքենայից, տեսել է, թե ինչպես են երեք կարմիր բերետավորներ կոպիտ հրելով՝ բերման ենթարկում մի աղջկա․ «Հեգնաբար ասացի՝ ճիշտ եք անում, ավելի ամուր սեղմեք, որովհետեւ ես էլ եմ կարծում, որ Իլհամ Ալիեւը հենց ինքն է։ Շարունակեցին իրենց գործը, հետո վազեցին իմ հետեւից։ Մեկն ասում էր՝ «Նենց արեք, որ գլուխը խփեք գետնին»․․․  Չորս հոգով չէին կարողանում ինձ շարժել, հետո 15-20 հոգի դարձան, եւ ես հասկանալով, որ հեսա ձեռքս կկոտրեն, ինքս ինձ գցեցի գետնին, որ դա չլինի այդ անասունների պատճառով։ Հետո տարան բաժին»։

Գեղամ Նազարյանի խոսքով՝ կարմիր բերետավորները ստել են, թե ինքն ինչ-որ ակցիայի է մասնակցել, թե չի ենթարկվել իրենց օրինական պահանջին։ «Իրենք իրենց են այդպես պառկեցնում գետնին, ոչ թե ինձ։ Քանի դեռ Նիկոլի վարչախումբը պահում է երկիրն իր ձեռքում, նման երեւույթներ են լինելու։ Մի ամբողջ երկիր են ասֆալտին պառկեցրել, հազարավոր մարդկանց սպանել»,-հավելեց Գեղամ Նազարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031