Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք ապրեինք իրավական պետությունում, Նաիրի Հոխիկյանի ասածն անհապաղ կդառնար շատ խորը քննության առարկա»․ Վարդեւանյան

Հուլիս 17,2021 15:10

«Եթե մենք ապրեինք իրավական պետությունում, Նաիրի Հոխիկյանի ասածը կդառնար շատ խորը քննության առարկա։ Անհապաղ կլսեինք իրավապահների հայտարարություններ, անհապաղ կսկսվեին անհետաձգելի գործողություններ՝ ասվածի հանգամանքները բացահայտելու համար»,-«Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական նախաձեռնության կազմակերպած՝ «Հայաստանի քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ» այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Կարապետյանի եւ պատերազմի վերաբերյալ աղմկոտ բացահայտումներին։

«Դա խոսում է այն մասին, որ որոշակի գործողություններ նախապես ծրագրված, ուղղակի դիտավորություն են ունեցել։ Քննությունը պետք է պարզեր դրանցում շահադիտական նպատակների առկայությունը։ Այդ ամենը սկանդալային բացահայտում անվանելը մեղմ է ասված»,-նշեց Արամ Վարդեւանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բոլոր երկրներում էլ իշխանության եկած նոր ուժերը գալիս են եզրակացութցան՚որ վերարտադրվելու ամենալավ մեթոդը նախկիններինն է

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031