Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ պաշտոնական աղբյուրներով՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին»․ Փաշինյան

Հուլիս 17,2021 13:35

«Քանիցս հրապարակային ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու հայտարարությունը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որեւէ արձագանք չի տվել։ Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ավարտից հետո։

Նա ասաց․ «Վերոնշյալի  արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում։ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ»։

RA Acting Prime Minister Nikol Pashinyan and President of the European Council Charles Michel gave a joint press conference

Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որպես գերակայություն կարեւորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների՝ առանց նախապայմանների եւ անհապաղ վերադարձը․ «Ռազմագերիներին, պատանդներին չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ։ Հայտարարությամբ նախատեսված է նաեւ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլեւ ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար։ Մենք, ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետեւողական եւ կառուցողական աշխատանք է տանելու՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում եղած կոմունիկացիոն ուղիների վերականգնման եւ նոր ճանապարհների, մասնավորապես՝ հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, եւ այստեղ չափազանց կարևոր է ԵՄ-ի աջակցությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031