Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Մակրոնն ավելի նախշուն մուրճով կես կատակով խոսեր, մեկ ժամ ավելի չէր մնա Ֆրանսիայի նախագահի պաշտոնում»․ իրավապաշտպան

Հուլիս 17,2021 13:16

«Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներով լեցուն այսօրվա ժամանակահատվածում Սյունիքը թուրք-ադրբեջանական ծրագրերի ճանապարհային քարտեզում առաջին հանգրվանն է։ Ամեն ինչ անում են, որպեսզի սյունեցիներին ազդակ հղեն՝ եթե ձեր ընտրած մարդկանց ենք այսպես անում, ապա դուք ո՞վ եղաք, որ ձեզ էլ չանենք»,- «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական նախաձեռնության կազմակերպած՝ «Հայաստանի քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններին ու կալանավորումներին։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ այս գործողությունների մասին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի անձինք լռում են․ «Քաղաքացիական հասարակությունն ապացուցեց, որ ծառայում է ոչ թե հանրային շահերին, այլ ամենապղտոր գլոբալիստական կենտրոններին։ Մարդու իրավունքներն այստեղ եւս մնում են ամեն ինչից դուրս»։

Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ Սյունիքի համայնքապետերը զենքով դիմադրել են թուրք-ադրբեջանական ցեղասպանական ագրեսիային, այլեւ այս իշխանությունների քաղաքականությանն են դեմ եղել․ «Ստացվում է, որ եթե իշխանության տեսակետից լավ մարդ ես, ուրեմն պուպուշ ես, եթե ոչ, ուրեմն՝ մուրճ։ Հիմա պատկերացրեք, որ ավելի ճաշակով ժապավեններով մի նախշուն մուրճով Մակրոնը որեւէ տեղում կես կատակով խոսի ու անցնի։ Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունը դրանից հետո նրան մի ժամ կթողնի՞ մնալ Ֆրանսիայի նախագահ․․․ոչ։ Հույսներդ մի դրեք միջազգային հանրության անաչառության վրա, երբ խոսքը գնում է մեր նման երկրներում մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նրանք մեզ զարգացող երկիր չեն համարում, այլ թերզարգացած, չզարգացող»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031