«Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական նախաձեռնության անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ, 2020թ․-ի պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանն այսօր բերման է ենթարկվել։
Այս մասին այսօր «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանը։ «Մեր գործընկեր Գեղամ Նազարյանին որոշել են բերման ենթարկել ոստիկանություն։ 20 ոստիկաններ բառի բուն իմաստով հարձակվել են նրա վրա՝ մեզանից մի քանի մետր հեռավորության վրա։ Հրահանգ է տրվել, որ բերման ենթարկելուց անպայման պետք է պառկեցնել գետնին եւ այնպես անել, որ գլուխը կպնի գետնին։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնիրավչություն։ Չկա որեւէ բացատրություն, թե ինչու են բերման ենթարկում։ Բերման են ենթարկել նաեւ ՀՅԴ-ի երիտասարդներին, որոնք գալիս էին մեր միջոցառմանը մասնակցելու։ Ուղղակի կանգնած են եղել ՀՅԴ-ի շենքի դիմաց»,-հայտնեց Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս ամենն իշխանության կողմից քաղաքական հետապնդում է․ «Փաշինյանին ոչինչ չի մնում, քան դիրքավորվել որպես միապետ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ