Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հերթական, ինձ թվում է, առավել լկտի սպառնալիքներով Հայաստանի հասցեին:
Ելույթ ունենալով Բաքվում՝ վերջին պատերազմի մասնակիցներին բնակարաններ բաշխելու արարողության ժամանակ, նա դարձյալ պնդեց, որ ամբողջ՝ իր ձեւակերպմամբ, Արեւելյան եւ Արեւմտյան Զանգեզուրը, ինչպես նաեւ՝ Սեւանն ու Երեւանը, ադրբեջանցիների պատմական հողերն են, ուր իրենք՝ ադրբեջանցիները, անպայման կվերադառնան, որի համար պետք է պատրաստվել նոր պատերազմի: Մյուս կողմից, ըստ Ալիեւի, Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածք եւ, հետեւաբար, նման խնդիր էլ գոյություն չունի:
Հայկական պետությունը ոչնչացնելու եւ մեզ այստեղից քշելու մտադրություններն, իհարկե, նոր չեն: Ավելի մտահոգիչ է մեր ներքին հասարակական մթնոլորտը, երբ իշխանամետ ընտրազանգվածին (ավելի քան 600 հազար քաղաքացիներին) չեն հետաքրքրում ո՛չ մեր կրած կորուստները, ո՛չ էլ մեր գլխին կախված իրական սպառնալիքը, որն, ըստ ամենայնի, նրանք կա՛մ լուրջ չեն համարում, կա՛մ էլ հաշտվել են իրականության ու հետագա կորուստների հետ: Զարմանալի է նաեւ Հայաստանի իշխանությունների կրավորական դիրքը ոչ միայն այդ հոխորտանքների նկատմամբ, այլեւ գործողությունների՝ Երասխի ուղղությամբ հակառակորդի զինուժի առաջխաղացման, որի արդյունքում մենք զոհ ունենք:
Վարչապետի պաշտոնակատարը, որը գունեղ արտահայտություններ չի խնայում «ներքին թշնամիներին» խարազանելու համար, այս պարագայում սահմանափակվում է ընդհանուր դիվանագիտական ձեւակերպումներով: Դժվար է ակնկալել, որ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի ելույթից հետո «լայվ» կմտներ եւ կխոսեր Ալիեւի «թաթիկները կտրելու», «մեյդը փռելու», «վզակոթից բռնելու» եւ «ասֆալտին պառկացնելու» թեմայով: Այդ բառապաշարը կիրառվում է ներքին կյանքում՝ քաղաքական հակառակորդներին «բարոյապես ջախջախելու» եւ դրանով իշխանական ընտրազանգվածին ոգեւորելու համար: Եվ դա անուղղակիորեն նպաստում է մեր իրական թշնամիների լպիրշ պահվածքին:
Կարդացեք նաև
«Զանգեզուր» տեղանունը օրերս հնչել է նաեւ մեկ այլ համատեքստում: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ այնտեղ ավերածություններ են գործել: Ակցիան իրականացվում է հետընտրական վրեժխնդրության շրջանակներում, քանի որ, հիշեցնեմ, Փաշինյանին Սյունիքի մարզում գրկաբաց չեն ընդունել: Այդ հաշվեհարդարի, կամ, եթե ավելի ճոռոմ բառեր օգտագործենք՝ պողպատե մանդատի եւ օրենքի դիկտատուրայի միջոցառումների շարքում հետապնդվում են Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր:
Հուսով եմ, դատարանները, որոնք, ի տարբերություն դատախազության, ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի, Փաշինյանի գրպանում չեն, իրենց խոսքը կասեն այդ գործերում: Բայց ակնհայտ է, որ այդ բոլոր միջոցառումները թուլացնում են մարզի ու, հետեւաբար, ամբողջ պետության անվտանգությունը: Դարձյալ հույս հայտնեմ, որ այդ ամենն արվում է ոչ միտումնավոր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Սամվել Սևադայի
Ինձ մի հարց էլ է հետաքրքրում, պարոն Աբրահամյան դուք հաշտ ե՞ք Ձեր հոդվածների բովանդակությունների հետ: Լավ կլիներ, որ պատասխանը դրական չլիներ:
Երբ շրջանի դպրոցականների միջեւ օլիմպիադա են անցկացնում, դա շատ արդյունավետ միջոց է շրջանի լավագույններին հայտնաբերելու համար եւ այդ լավագույնները հետո գնում են մասնակցելու հանրապետական օլիմպիադային, դրանցից լավագույնները մասնակցում են միջազգային օլիմպիադային: Սա աշխատող ռեյտինգային համակարգ է, որը պետք է դառնա մեր ազգային ռեյտինգային համակարգի հիմքը, այս համակարգը պետք է իսկական ժողովրդավարության մեխանիզմը դառնա: Տարածելով իսկական ժողովրդավարությունը, որը կանվանեի ազգավարություն, բայց ժողովրդավարությունը ավելի ընկալելի է, նաեւ մեր տարածաշրջանում եւ համատեղ ուժերով նաեւ բարձրքաշային երկրներում, մենք դրանով կապահովենք մեր բոլորի ե՛ւ անվտանգությունը ե՛ւ զարգացումը:
Բոլոր ժողովուրդներն էլ մի խնդիր են լուծում՝ դա իրենց տեսակի անվտանգությունն ու զարգացումն է, դա արվում է նոր սերունդի շնորհիվ, որի արարողն ու պաշտպանողն ու դաստիարակողն ու կրթողը Ընտանիքն է, եթե արքա ունենայինք, արքայի ընտանիքը պետք է լիներ էտալոն, որին արքայության բոլոր մնացյալ ընտանիքները պետք է ձգտեին հավասարվել, արքան պետք է մտցներ ընտանեկան օրենքներ, որոնց կատարումը պարտադիր կլիներ արքայության բոլոր ընտանիքների համար: Եւ պետք է լինի երեք խավ՝ ցածր կամ անչափահաս խավը, որը խախտում է Օրենքը եւ դաստիարակության ու կրթության մեծ կարիք ունի, միջին խավը, որը պարզապես չի խախտում Օրենքը եւ բարձր խավը, որը ոչ միայն չի խախտում Օրենքը, այլեւ նոր գաղափարներով ու փորձով լրացնում ու զարգացնում է Օրենքը:
Ընտանիքների ՝օլիմպիադայում՝ հաղթած ընտանիքներից ձեւավորվում է Տեղական ինքնակառավարման համակարգը, որը ընդգրկում է ասենք նույն բարբառի կամ ազգային մշակութային տարրի բոլոր ներկայացուցիչների՝ անկախ բնակության վայրից, բայց ձգտելով վերադառնալ սեփական հողին տեր կանգնեն, մենք էլ հո այլասերված քոչվոր չենք, որ որտեղ կանաչ խոտ կամ փող, այնտեղ էլ ոչխարների համար արոտավայր՝ բոլոր իմաստներով: Նմանապես Տեղական ինքնակառավարման կառույցներն են իրենցից լավագույններին ընտրում եւ պետություն ձեւավորում, պետություններն էլ իրենց լավագույններից արքայություն ձեւավորում եւ այս բոլոր կառույցների իմաստը՝ տեսակների անվտանգությունն ու զարգացումն է, որը նույնն է՝ երեխայի անվտանգությունն ու զարգացումը: Բոլոր ժողովուրդներն ու ազգերը իրենց տեսակն են ուզում պահպանել եւ այդ պատճառով նրանց միջեւ գոյաբանական կամ ռազմավարական տարաձայնություններ չկան, բայց կան այլասերված իշխանական ուժեր, որոնք պատերազմում են նորմալների դեմ՝ նորմալներին իրար վրա քսի տալով, դրա համար, որ այդ այլասերվածների օրակարգը չանցնի, մենք պետք է մեր օրակարգը անցկացնենք, այն է՝ բոլոր ժողովուրդների ու ազգերի միավորումը սեփական տեսակի անվտանգության ու զարգացման համար: