Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը ծանրագույն կացության մեջ է՝ ծանրագույն «ապագայի» շեմին, իսկ իշխանությունները զբաղված են երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոմբինատը փակելով․ «Փաստ»

Հուլիս 17,2021 09:30

Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն դրամից ավելի եկամտից արդեն զրկվել է և կարող է մեկ-երկու օրից կանգնել:

Նման հեռանկարի տնտեսական ծանրագույն հետևանքներն ու քաղաքական պատճառները ավելի քան պարզ են, այստեղ նույնիսկ քննարկելու հարց չկա: Սակայն ցավալի է, որ նման վիճակն այլևս զարմանք ու տարակուսանք չի առաջացնում. սա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ գործընթաց է: Երեք տարի շարունակ այս խումբը փակել է այն ամենը, ինչ քաղաքական ու անձնական առումով իրենց ձեռնտու չի եղել, եթե նույնիսկ երկրի համար առաջնային նշանակություն է ունեցել:

Այս իշխանությունները քանդել ու ավերել են այն ամենը, ինչին ձեռք են տվել, այսինքն՝ ամեն ինչ՝ բանակից սկսած մինչև պետական կառավարման համակարգ ու անվտանգություն: Նրանք պարտության «առաջնորդներն» են, նրանց պատճառով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք 5000-ից ավելի զոհ, բազմահազար հաշմանդամ դարձածներ, թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է:

Մի խոսքով, երկիրը ծանրագույն կացության մեջ է՝ ծանրագույն «ապագայի» շեմին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոմբինատը փակելով ու «ևս-ևս անելու» փորձերով, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու երկրի շահերի դիրքերից հանդես եկող համայնքապետներին ազատությունից զրկելով, զուգահեռ՝ սեփական թիմի համար բարեկեցիկ ապագա կերտելով ու եկամուտներն ավելացնելով, ասենք՝ պարգևավճարների ու պատգամավորական վճարների հնգապատիկ ավելացման միջոցով: Մնում է հասկանալ՝ առաջիկայում էլ ինչ բնակավայրեր կամ ձեռնարկություններ են հայտարարվելու «դժբախտ ու դժգույն»…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031