Քիչ առաջ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի փողոցում, ականատես եղանք, թե ինչպես են ոստիկանության զորքերի ուղեկցությամբ, տրակտորով շրջում քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ քանդում, գետնին հավասարեցնում այն շինությունները, որոնք բոլորովին վերջերս՝ ընտրություններից առաջ, սկսել էին կառուցել մարդիկ:
Ուշագրավ է, որ այդ ամենն արվում է դիտարժան տեսարաններով՝ 2 ավտոբուսով ոստիկանական զորքերը շղթա են կազմում շինության տարածքում, նոր գործի դնում բուլդոզերը:
Կարդացեք նաև
Մի շինությունը տապալելուց հետո անցնում են հաջորդին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ