Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ այսօր Հայաստան ժամանած ԵԽ նախագահ Շարլ Միշելի:
«Դուք լուռ էիք, երբ մեզ վրա կրակում էին ֆոսֆորային զենքով, դուք լուռ էիք, երբ անմեղ քաղաքացիներ էին զոհվում»,- ասում էին ակցիայի մասնակիցները:
Երիտասարդները շարունակ բացականչում էին «Shame on you (ամո՛թ)»՝ ձեռքերում պահած նույնաբովանդակ գրառմամբ ցուցանակներ:
Բողոքի ակցիայի ավարտին երիտասարդներն իրենց պաստառները դրեցին Շարլ Միշելին սպասարկող մեքենայի վրա, որոնք, սակայն, անվտանգության աշխատակիցները վերցրին եւ մի կողմ նետվեցին:
Կարդացեք նաև
Նելլի Գրիգորյան
ԵԽ-ն ունի ծրագիր ՀՀ-ին տրամադրելու 2.6 միլիարդ դոլարի աջակցություն, որին ուզում են խանգարել ՌԴ-ն և ինչպես պարզվում է ՀՅԴ-ի Հայաստանյան « …….», գոնե դիմակ հագեք, որ ժողովուրդը մեկ անգամ ևս չհամոզվի ձեր ով լինելու մեջ: