Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում ապրում է Արցախից տեղահանված 21 615 մարդ. ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը վերսկսել է այցելությունները մարզեր

Հուլիս 16,2021 18:21

2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք:

Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում:

🔺Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր:

❗️❗️Այցելությունների շրջանակներում երեկ՝ հուլիսի 15-ին կայացել է մարզային առաջին հանդիպումը․ Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կ. Պետրոսյանը, Քաշաթաղի վարչակազմի գրասենյակի պատասխանատու Հ. Բերբերյանը և Հադրութի վարչակազմի գրասենյակի աշխատակից Ս. Հակոբյանը Շտաբի պետի հրամանով այցելել են Արագածոտնի մարզ, մասնավորապես, Թալին և Ապարան համայնքներ հանդիպելով այդ համայնքներում ժամանակավորապես ապաստանած տեղահանված արցախցիների հետ: Այստեղ, համապատասխանաբար, ապրում է՝ 17 ընտանիք Ապարանում, 16 ընտանիք՝ Թալինում:

✅Հանդիպումն ընթացել է ջերմ և անմիջական մթնոլորտում, քննարկվել են բազմաթիվ և տարաբնույթ հարցեր: Նշենք, որ որոշ հարցեր իրենց լուծումը ստացան տեղում, որոշները ներկայացվեցին դիմումների տեսքով՝ հետագա ընթացքավորման համար։

📍Հավելենք, որ Շտաբի կողմից դեպի մարզեր այցելությունները կրելու են պարբերական բնույթ:

📍Հանդիպման ժամն ու վայրը բնակիչներին կտեղեկացվի զանգերի միջոցով (համայնքի կողմից ընտրված զանգատերերին խնդրում ենք փոխանցել համայնքի մյուս բնակիչներին ևս):

*Մարզային այցելությունների միջոցով նախատեսում ենք հանդիպել մարզերում բնակվող բնակչության 60%-ի հետ:

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031