FPWC կողմից 2016 թվականից իրականացվող ծառատնկման աշխատանքներն արդեն իսկ լավ արդյունքներ են գրանցել։ Լուսանկարներում Արարատի և Վայոց ձորի մարզերում տնկված վայրի տնկիներն են, որոնք մեր կողմից կիրառվող մեթոդի բարձր կպչողականության շնորհիվ լավ հարմարվել և աճում են տնկված տարածքում։ FPWC թիմը լիահույս է, որ տնկված տարածքներում շուտով կձևավորվեն վայրի ուտելի անտառներ, որոնք կնպաստեն նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հաղթահարմանը։
Լուսանկարներում 2020թ.-ին Տիգրանաշեն համայնքի տարածքում տնկված ծառերն են, ինչպես նաև՝ 2019-2020 թվականներին Գնիշիկ համայնքում։ Հիմնադրամի մասնագետների կողմից վայրի սերմերից աճեցվում են 4 տեսակի վայրի ծառատեսակներ՝ վայրի տանձենու, վայրի փշատենու, վայրի նշենու, վայրի խնձորենու տնկիներ, որոնք հետագայում վերածվելու են վայրի ուտելի անտառների։ Այս անտառներից օգտվելու և սնունդ են ստանալու նաև տարածքի վայրի կենդանիները, ինչի շնորհիվ հնարավոր է լինելու նվազեցնել շփումը բնակավայրերի հետ։
Այս տարի ևս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման թիմը պատրաստվում է աշնանային ծառատունկի՝ տնկելով շուրջ 10 000 ծառ։
Մինչ այժմ FPWC կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում։ Ընդգծենք, որ FPWC կողմից Հարավային Կովկասում ներդրվել է նաև մասնավոր պահպանվող տարածքի գաղափարը, որի օրինակն է շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, որն իր հարակից տարածքներով առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:
Կարդացեք նաև
Ընդգծենք նաև, որ 2020թ.-ին Վայոց Ձորի և Արարատի մարզերում իրականացված ծառատունկը նվիրվել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ