Ermenihaber. Ամերիկացի մի խումբ սենատորներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, կոչ անելով ճնշում գործադրել և պատժամիջոցներ սահմանվել ընդդեմ Թուրքիայի։
Բանն այն է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացման տակ գտնվող ցանկապատված Վարոշա (Մարաշ-թուրքերեն անվանում) քաղաքը թուրքերը նորից ցանկանում են բացել, որը փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։
Այդ կապակցությամբ Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, դեմոկրատական Քրիս, Վան Հոլլենը և հանրապետական Մարկո Ռուբիոն նամակ են հղել Բայդենին։
«Կոչ ենք անում Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշվում է նամակում:
Սենատորները նշել են, որ Թուրքիան իր ծրագրերով անտեսում է ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի այս հարցով կոչերը։
Կարդացեք նաև
Դրա հետ մեկտեղ 11 ամերիկացի սենատորներ հայտարարություն են արել, որտեղ քննադատել են թուրքական կողմի ծրագրերը և կոչ են արել Ջո Բայդենին օգտագործել իր բոլոր լծակները Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և ԱՆկարայի անօրինական ծրագրերը խափանելու համար։
Ընդ որում, թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ այս նամակը հղվել է Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարելիք այցից առաջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղորդագրություն էր ուղարկել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին, որում նա հայտնել էր, որ Վաշինգտոնը կրկին կոչ կանի թուրքական կողմին չեղյալ համարել Վարոշա նախկին հանգստավայրը բացելու որոշումը, որը գտնվում է Կիպրոսի հունական և թուրքական հատվածների բուֆերային գոտում, ծովափնյա Ֆամագուստա շրջանում, որտեղից 1974 թվականին վտարվել էին կիպրացի հույն սեփականատերերը: