Ա1+. Կարեն և Արամ Բալյան եղբայրները 44-օրյա պատերազմից այդպես էլ չվերադարձան տուն։ Նրանց տան՝ 16-րդ թաղամասի 43 շենքի բակում բացվեց եւ օծվեց եղբայրների հիշատակը հավերժացնող խաչքար։ Եղբայրները որպես կամավոր էին մեկնել առաջնագիծ։
Տղաներից ավագը՝ Կարենը, 36 տարեկան էր։ Մայրը պատմում է՝ Դուբայում հայտնի դիջեյ էր, պատերազմից մեկ ամիս առաջ էր եկել Հայաստան։
«Օգոստոսի 28-ին եկավ, մեկ ամիս մնաս, սեպտեմբերի 27-ին, որ պատերազմը սկսվեց, այդ օրը իր ընկերների հետ է եղել, ասել է՝ ես վաղը գնալու եմ։ Հաջորդ օրն առավոտյան եկավ, փոքր տղաս՝ Արամը, 28 տարեկան էր, իրար հետ որոշեցին, որ գնան ու էդպես գնացին», – ասաց մայրը՝ Կարինե Մանուկյանը։
Արամը չէր հասցրել ամուսնանալ։ Կարենը վաղ էր ամուսնացել, նրա որդին՝ Հայկը, 14 տարեկան է։
Կարդացեք նաև
Աշխատասեր, ակտիվ ու պրպտող Կարենը հոկտեմբերի 15-ին էր վիրավորվել ու 20 օր հիվանդանոցում պայքարեց կյանքի համար։ Չդիմացավ։ Արամը զոհվեց հոկտեմբերի 19-ին Ջրականում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: