Այսօր «Այլընտրանքային նախագծեր խումբը» «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները. հետընտրական Հայաստան» թեմայով կոնֆերանս էր կազմակերպել:
Թե ինչ լուծում են տեսնում ստեղծված իրավիճակում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանն ասաց, որ մարդիկ պետք է պայքարեն, որեւէ պարագայում չվախենան այս իշխանություններից. «Օգտագործեք մեր բոլորի ունեցած լծակները՝ ցույց տալու սրանց իրական պատկերը: Մեր ողջ քաղաքական ուժի անունից կարող եմ երաշխավորել ցանկացած տեսակի պաշտպանություն՝ ֆիզիկականից, մինչեւ իրավական»:
Մամիջանյանը հորդորեց կեղծ ցուցմունքներ չտալ՝ քաղաքական հետապնդումների համար ու մաս չկազմել այդ ամենին. «Բոլորս նկատել ենք, թե ոնց է սա խոսում Ալիեւի հետ, այսինքն՝ Հայաստանի թշնամիների հետ ու ոնց է խոսում մեր՝ ընդդիմադիրների հետ: Սա չի հասկանում, որ եթե ինքը վախենում է Ալիեւից, ապա կրկնակի պիտի վախենա այն քաղաքական ուժերից, որոնց յուրաքանչյուրի ղեկավարը մեկ կամ երկու անգամ հաղթել է Ալիեւին, այ սա թող ականջին օղ անի»:
«Հայաստան» դաշինքը ներկայացնող Արթուր Ղազինյանը հորդորեց չնահանջել վստահեցնելով, որ իշխանությունները այլ զինամթերք չունեն, արսենալ չունեն, քան քրգործ հարուցելն ու ձերբակալելը. «Չենք հանձնվելու, ձեր մտքից հանեք… Բոլոր նրանք, որոնք այս ընտրություններում մեզ չէին հանդուրժում, գնացին եւ ընտրեցին չարիքն ու սրիկայությունը, մենք չենք հրաժարվելու բոլորի համար աշխատելու: Հայաստանում մենք բացի այդ դավաճանական խունտայից՝ թշնամի չունենք: Ուզում եմ խնդրել մեր քաղաքացիներին՝ ոչ մի Նիկոլ ձեր եղունգի կեղտը չարժի, որ դուք գնաք, ձեր բարեկամների հետ կռիվ անեք, կամ ձեր ընկերներից խռովեք, ձեր հարեւանների հետ էլ չշփվեք: Շարունակեք շփվել, ընկերություն անել, սա է մեզ հայ պահել: Մենք ունենալու ենք ուժեղ պետություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ