Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ 2022թ. հարկային տարում դաշնային կառավարությունը Կալիֆորնիայի հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման և զարգացման համար հատկացրել է 950 հազար դոլար:
«Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի կարևոր բաղադրիչն են՝ հարստացնելով մեր ավանդույթները, սովորույթները և համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է, դժվարությունների առաջ հույսի պատմություն, համառության և նոր ձեռքբերումների պատմություն: Կալիֆորնիայի Հայ-ամերիկյան թանգարանը և մշակութային կենտրոնը կապահովի, որպեսզի այդ պատմությունը փոխանցվի գալիք սերունդներին,- ասել է Շիֆը:- Ես շատ զգացված եմ, որ այսպիսի կարևորության մշակութային կենտրոնի համար ներդրումը կներառվի կառավարության ֆինանսավորման փաթեթում և ես կաշխատեմ՝ օգնելու ապահովել այդ փաթեթը»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ