ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Մեղրիում՝ համայնքապետարանի աշխատակիցներին եւ տարածաշրջանի բնակավայրերի վարչական ղեկավարին ներկայացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանին։
Նշենք, որ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հուլիսի 10-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել եւ վարչապետի որոշմամբ, մինչեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն պաշտոնակատար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածաշրջանի պատասխանատու, իրավագետ Արարատ Թումանյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ