«Ազատություն». Այսօր վաղ առավոտյան խուզարկություններ են տեղի ունեցել Մինսկում՝ մի շարք ընդդիմադիր բելառուսցի լրագրողների բնակարաններում։
Բելառուսի հատուկ ծառայությունների աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության և Լեհաստանում գործող ընդդիմադիր «Բելսատ» արբանյակային հեռուստաալիքի աշխատակիցների բնակարաններում։ Մասնավորաբար, խուզարկվել է «Ազատության» բելառուսական ծառայության աշխատակից Վալենտին Ժդանկոյի բնակարանը, իսկ լրատվամիջոցի մեկ այլ աշխատակից՝ Ինեսա Ստուդինսկայան բերման է ենթարկվել։
Իրավապահների թիրախում են հայտնվել նաև «Բելսատ»-ի 7 աշխատակիցներ։
«Մինսկից բացի քննչական գործողություններ են ընթանում երկրի ևս երեք քաղաքներում՝ Գոմելում, Գրոդնոյում և Վիտեբսկում», – հաղորդում է «Ազատության» բելառուսական ծառայությունը։
Կարդացեք նաև
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ