Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետական դավաճանությունը ենթակա չէ լեգիտիմացման, սա թող ականջներին օղ անեն». Արթուր Ղազինյան

Հուլիս 16,2021 16:14

«Ստերը պետք է հերքել, չհերքելը, արհամարհելը հանգեցրեց հասարակության մեջ տիրող այս տեղեկատվական աղմուկին, քաոսին ու մոլորությանը: Այս իշխանությունը ձեւավորվել է ստի ու կեղծիքի տիրույթում: Մինչեւ իշխանություն ձեւավորելը՝ նրանք ծնվելուց կեղծ են ծնվել ու սուտ են ծնվել ու ամբողջ կյանքում տարածել սուտը, կեղծիքը: Չունեն բարոյականություն, արժանապատվություն, որ պահին նրանց հանեցիր ստի ու կեղծիքի տիրույթից, անմիջապես սնանկանում են, դատարկ են»,- «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները. հետընտրական Հայաստան» թեմայով կոնֆերանսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքը ներկայացնող Արթուր Ղազինյանը:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին՝ Ղազինյանն ասաց, որ այն չլուծեց ճգնաժամը, ավելի խորացրեց. «Ճգնաժամն ունի կոնկրետ դեմք, անուն-ազգանուն ու այդ անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան; Ճգնաժամը նաեւ ունի քրեաիրավական որակում՝ պետական դավաճանությունն է, դա պետական դավաճանների հանցավոր խումբն է, որոնք ներթափանցել են Հայաստան, չարաշահել մեր հասարակության վստահությունը, խաղացել հույզերի հետ ու իրականացրել իր առջեւ դրված խնդիրը»:

Ղազինյանը զուգահեռներ տարավ խորհրդարանական ընտրությունների ու պատերազմի միջեւ. «Երկուսն էլ կեղծ էին ու երկուսն էլ նախօրոք կանխորոշված էին: Երկրորդը՝ ե՛ւ Նիկոլը, ե՛ւ Ալիեւը չեն հաղթել այս պրոցեսներում: Ալիեւի վարքագիծը չի արտացոլում հաղթող պետության ղեկավարի վարքագծին, նույնը՝ Նիկոլի, չի արտահայտում ընտրություններում հաղթած ուժի վարքագծին: Քաղաքական տրամաբանության մեջ ներքաղաքական բռնաճնշումները իրականացվում են ինչ-որ արդյունքի հասնելու համար, նոր ձեւավորած իշխանությանը ավելորդ լարվածություն պետք չէ: Ինչով է պայմանավորված նրա վարքագիծը Սյունիքում այսօր՝ նա շատ լավ գիտի, որ ինքը ընտրություններում չի հաղթել: Նույնն էլ Ալիեւը, ինքը շատ լավ գիտի, որ այս պատերազմը չի հաղթել, նա գնել է պատերազմը»:

Ղազինյանը հերքում է այն թեզը, թե այս ընտրությունների արդյունքներով 650 հազար ընտրողների քվեարկությամբ լեգիտիմացվում է այն ամենը, ինչ արել է Փաշինյանը. «Պետական դավաճանությունը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, որը չունի վաղեմության ժամկետ եւ ենթակա չէ լեգիտիմացման: Սա թող ականջներին օղ անեն»:

Ամփոփելով ելույթը՝ Ղազինյանը հայտարարեց. «Հայաստանի ներքաղաքական օրակարգում կա մեկ հարց, այդ հարցը մնում է անփոփոխ: Նոյեմբերի 9-ից օրակարգը չի փոխվել, բոլոր հասանելի ու անհասանելի գործիքների օգտագործումով պետական դավաճանական խմբի վզից բռնել ու ուղարկել բանտախուց: Դա լինելու է մեր պայքարի քաղաքական տրամաբանության ամբողջ հիմքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031