«Հայաստանն ամբողջությամբ իրեն հանձնեց Ռուսաստանի խնամակալությանը, որի բացասական հետևանքներն այսօր ժողովուրդը քաղում է»,-«Հայացք» մամուլի ակումբում Ազգային-ժողովրդավարական բևեռի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում արձանագրեց բևեռի անդամ Արթուր Այվազյանը:
Նա թվարկեց, թե ինչ կեղծ օրակարգեր են գործել, որի պատճառով ներկայումս մեր երկիրն այս իրավիճակում է: Ասաց. «Իր ամբողջ անվտանգային բաղադրիչները ՀՀ-ն հանձնել է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն ունի իր սեփական ազգային շահերը, որոնք այս փուլում չեն համընկնում ՀՀ-ի և հայ ժողովրդի շահի հետ: Այն դեպքում, երբ Վրաստանը դեպի արևմուտք ուղղեց իր հայացքը, մենք հռչակեցինք, որ Վրաստանի շահերը չեն համապատասխանում հայ ժողովրդի և ՀՀ-ի շահերի հետ՝ վանելով Վրաստանին՝ մեր դարավոր դաշնակցին, մեզ հետ սերտ հարաբերություններ հաստատելուց: Նույնը կատարվեց նաև Իրանի հետ»:
Արթուր Այվազյանի կարծիքով՝ կեղծ օրակարգ էր նաև այն, որ հայտարարվում էր, թե Հայաստանը չի կարող սերտ քաղաքականություն վարել Իրանի հետ, քանի որ դա դուր չի գա Արևմուտքին, մինչդեռ նման բան չկա:
Բևեռի անդամը մտահոգված է՝ ՀՀ-ի առաջ ծառացած մարտահրավերներին ՀՀ-ն այս իշխանություններով և նրա բնութագրմամբ՝ կեղծ ընդդիմությունով, որը ներմուծվել է ԱԺ, չի կարողանալու դիմակայել:
Կարդացեք նաև
Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում «Ալֆա» ջոկատի իրականացրած գործողությունների մասին՝
նա ասաց. «Դա պարզապես հասարակությանը զբաղեցնելու միջոց է, ունի իր ներքին՝ ոչ պետության հետ կապված պատճառները: Կարծում եմ ՝ փորձում են իրականացնել սեփականության որոշակի վերաբաշխում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ