Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրեն официант ասելով կանչում են եւ նա վազում է, ասում են՝ մեկ հատ սառը «Ամերիկանո», գնում է վազելով բերելու». Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանի զիջումների մասին

Հուլիս 16,2021 15:15

Այսօր «Այլընտրանքային նախագծեր խումբը» «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները. հետընտրական Հայաստան» թեմայով կոնֆերանս էր կազմակերպել:

 

Էլինար Վարդանյանն ասաց, որ Հայաստանին պետք է նոր, սոլիդ իշխանություն, քանի դեռ չկա այդ իշխանությունը, մեր երկիրը լինելու է նորանոր մարտահրավերների առջեւ. «Մենք պարտավոր ենք գտնել պետական տեռորի դեմ հարթակներ»: Էլինար Վարդանյանն ասաց, որ հասարակությունը շատ արագ կվերանայի ընտրությունների արդյունքները:

«Հայաստան» դաշինքը ներկայացնող Արթուր Ղազինյանը, խոսելով այն մասին, թե ի՞նչ է պատրաստ զիջել այս իշխանությունը, ի՞նչ ցավոտ լուծումների կարող է գնալ՝ ասաց. «Ամեն ինչ, ինչ ուզեն՝ Կասկադը, Թումանյան փողոցը, ուզեն՝ կտա, ոչ մի խնդիր չկա: Մարդը, որն ամբողջ կյանքում ապրում է թափառականի կյանքով, ինքը սեփական տան, սահմանների ընկալում, տունը պաշտպանելու ունակություն եւ գիտակցություն չունի, նրա համար հայրենիք գոյություն չունի, նա պատրաստ է տալ ամեն ինչ: Նրա նպատակը մեկն է՝ մնալ իշխանության եւ փախչել պատասխանատվությունից: Հետեւաբար նա փնտրում է արտաքին լեգիտիմություն, փորձում է համաձայնել իր առջեւ դրվող բոլոր պայմանների հետ, ով ինչ պահանջի՝ կհամաձայնի: Ռուսաստանը պահանջի մի բան՝ կհամաձայնի, Թուրքիան պահանջի տրամագծորեն հակառակը՝ կհամաձայնի դա էլ, բոլորի՛ հետ:

Դրա ընթացքում պատերազմ կհայտարարի սեփական ազգին, կսկսի ձերբակալություններ, հետապնդումներ: Եթե դու կոնֆլիկտ ունես ներսում ու այդ կոնֆլիկտը լուծելու համար պատրաստ ես գնալ համաձայնության արտաքին ուժերի հետ, արտաքին ուժերը խաղում են իրենց շահերի տիրույթում: Դա նման է մի իրավիճակի, երբ որ հարավկովկասյան պոկերի սեղանի շուրջ Հայաստանն ունի իր խաղաքարտերը, իր ֆիշկաները, բայց դրանք հանձնել է 2-3 խաղացողի ու ինքը սուրճ է մատուցում այդ պոկեր խաղացողներին: Գործ ունենք սուրճի մատուցման հետ, իրեն официант ասելով կանչում են եւ նա վազում է, ասում են՝ մեկ հատ սառը «Ամերիկանո»: Ինքը գնում է վազելով դա բերելու, որովհետեւ ինքը ունակ չի ինչ-որ բան արտադրել: Նա մի շահ է գիտակցում՝ իր անձնական շահը: Պատրաստ է զոհաբերել ամեն ինչ:

Չխաբվեք երբեք նրա հայտարարություններին՝ թվացյալ ազգային, հայկական: Նա գործում է երկու քայլ առաջ, մեկ քայլ՝ հետ սկզբունքով: Երկու քայլ անում է խիստ վտանգավոր, դավաճանական, այնուհետեւ մեղմելու համար զայրույթը՝ մեկ քայլ նահանջում է: Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, դեպի Արեւելք-Արեւմուտք առանցք: Նա օպերատոր է, որը բերված է խափանելու համար Հյուսիս-Հարավ ծրագիրը: Հետեւաբար, բոլոր ռազմավարական ուղիները, որոնք կկապեն հյուսիսը հրավի հետ, պետք է հանձնվեն Ադրբեջանին, դա Թուրքիայի պահանջն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031