Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի մանդատից են խոսում, բա Առուշանյանն այն չունի՞»․ Գորիսի համայնքապետը կալանավորվեց

Հուլիս 16,2021 14:43

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քիչ առաջ բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, եւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց երկու ամսով։

«Սա է իրականությունը, բայց շարունակելու ենք պայքարը, որ հասնենք ճշմարտության եւ արդարության։ Սա նախադեպը չունեցող բան է, որովհետեւ մեկ անձի հակասական ցուցմունքով գլխատում են համայնքը։ Մի բան է ասել, հետո հերքել է, հետո ցուցմունք է տվել, ու Առուշանյանին կալանավորել են։ Ժողովրդի մանդատից են խոսում, Առուշանյանը չունե՞ր ժողովրդի մանդատը։ Թե արդեն կարելի է թքել մանդատի վրա»,-լրագրողների հետ ճեպազրույցում վրդովված ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու համար։

Արմեն Մելքոնյանի խոսքով՝ քննիչի միջնորդության վերաբերյալ դատարանում առարկություններ ներկայացնելիս քարը քարին չեն թողել, դիմելու են վերաքննիչ, հույս ունեն, որ վերջինիս որոշումն արդարացի կլինի։

Ապա փաստաբանը մանրամասնեց, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տվածը կալանավորված անձ է, տարեց կին՝ Քարահունջ համայնքի ղեկավարը․ «Նա սկզբից հերքել է, թե Առուշանյանը որեւէ բան է ասել, հետո էլ ասել է, թե «Հայաստան» դաշինքի օգտին է ձայներ ապահովել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031