Հուլիսի 14-ին լրանում է հայ անվանի ռազմական, քաղաքական գործիչ, Արցախի հերոս Մանվել Սեկտորի Գրիգորյանի ծննդյան 65-ամյակը։
Մանվել Գրիգորյանը մեկն է այն ազատամարտիկներից, որոնք Արցախյան հերոսամարտում թողել են իրենց ուրույն հետագիծը։
Դեռևս 1989 թվականին Էջմիածնում կազմավորելով կամավորական ջոկատ՝ նա մասնակցել է Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին՝ ներդնելով իր ծանրակշիռ ավանդը մեր հաղթանակների կերտման գործում։
Մանվել Գրիգորյանը արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման, ինչպես նաև բազմաթիվ պետական պարգևների։
Կարդացեք նաև
Մանվել Գրիգորյանի անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում։
Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ