Armlur.Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
«Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը)»,- ասաց Թադևոսյանը:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: