Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը նպաստե՞լ է ընտրություններում Թրամփի հաղթանակին. The Guardian-ը փաստաթղթեր է գաղտնազերծել

Հուլիս 16,2021 13:34

«Ազատություն». Բրիտանական The Guardian պարբերականը պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում գործուն քայլեր են ձեռնարկել Դոնալդ Թրամփի հաղթանակն ապահովելու համար։

Լոնդոնյան պարբերականն անցած գիշեր հրապարակել է 2016-ի հունվարի 22-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի նախագահությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի գաղտնի արձանագրությունը։ Գաղտնազերծված փաստաթղթում մասնավորաբար նշված է, որ Մոսկվան պետք է անի հնարավորը Միացյալ Նահանգների ներսում սոցիալական պայթյուն հրահրելու և դրանով երկրի ղեկավարի բանակցային դիրքերը թուլացնելու համար։ Այդ նպատակով, ըստ The Guardian-ի, ռուսական կողմը նպատակահարմար է գտել նպաստել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի կողմից հրապարակված տեղեկանքում, որի ռուսերեն բնօրինակը բրիտանացի լրագրողների տրամադրության տակ է հայտնվել, Դոնալդ Թրամփը բնութագրվում է որպես «թերարժեքության բարդույթով տառապող հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն»։ Տեղեկանքում նաև պնդում կա, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ են Թրամփին վարկաբեկող որոշ նյութեր, որոնք ձեռք են բերվել նրա՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերի ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031