Մենք ավարտել ենք արագիլների հաշվառման գործընթացը Արարատի մարզում։
Ինչպես հիշում եք, մենք նախորդ տարվանից իրականացնում ենք արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլների քանակը։
Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % – ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին։
Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում և շուտով կներկայացնենք մեր վերջնական տվյալները, որոնք պարզ ցույց կտան աղետի չափերը և մասշտաբները։
Կարդացեք նաև
Սպասե՛ք նորությունների։
NABU Armenia
Գերմանիայի Բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղ