Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները մեզ կհիշեցնեն գորշ անցյալը, իսկ իշխող խմբակցությունը՝ տխուր ու անհեռանկար ներկան. «Հայացք Երեւանից»

Հուլիս 16,2021 10:37

Ժամանակն է գնահատել հունիսին տեղի ունեցած ընտրությունների քաղաքական եւ հասարակական-սոցիալական արդյունքները: Դա կարեւոր է՝ նոր իրողությունները հասկանալու եւ մինչեւ հիմա տեղի ունեցած զարգացումների «տակ» թավ գիծ քաշելու համար:

Նախ՝ պետք է ավարտված համարել 2018-ին տեղի ունեցած իշխանափոխության կատեգորիաները՝ «Նոր Հայաստան», «հեղափոխություն», «նոր սերունդ», «վեթթինգ» եւ այլն։ Հիմա տիրում է «սովորական» իրավիճակ, պայքարը տարվում է ոչ թե հանուն ինչ-որ վեհ գաղափարների, այլ ավանդական եղանակներով իշխանության համար. շատ կոնկրետ շահերի վրա հիմնված սեփական խմբավորումների ձեւավորում, իսկ քաղաքական կյանքում՝ սուտ ու կեղծիք, ավտորիտար կուսակցություններ եւ այլն: Այսինքն՝ այն ամենը, ինչ տեսել ենք մինչեւ 2018 թվականը եւ լավ գիտենք։

Երկրորդ՝ պետք է արձանագրենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի պարտության պատճառների ներքին ու արտաքին, համազգային գնահատականը նույնպես անորոշ ժամանակով հետաձգվում է։ Դրան առանց շահարկումների հնարավոր կլինի վերադառնալ, երբ «ներկաներն» ու «նախկինները» անցնեն պատմության գիրկը եւ հնարավորություն ստեղծվի (եթե, իհարկե, ստեղծվի) անաչառորեն գտնել դրանց պատասխանները: Իսկ մինչ այդ, բոլորի համար պարզ է, որ հայ ժողովուրդը չկարողացավ ստեղծել արդյունավետ պետություն ու բարոյահոգեբանական առումով առողջ հասարակություն։

….Այսպիսով՝ Ազգային ժողովում տեղ զբաղեցրած երկու ընդդիմադիր խմբակցությունները մեզ պարբերաբար կհիշեցնեն գորշ անցյալը, իսկ իշխող խմբակցությունը՝ տխուր ու անհեռանկար ներկան: Ցավոք, հուսառատ ապագա խոստացող խմբակցություն խորհրդարանում չկա, դեռեւս այն չկա նաեւ «քաղաքացիական կյանքում»՝ արտախորհրդարանական ընդդիմության տեսքով։

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երեւանից» պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031