«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան գրառումը
Բելգիայի խորհրդարանը ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձեւում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու եւ երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին:
Միաձայն ընդունված բանաձեւում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում եւ Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը: