Հարկադիր կատարման ծառայությունում հուլիսի 14-ին կազմակերպվել է ներքին մրցույթ բաժնի պետերի պաշտոնների համար, որպեսզի դրսից մարդ չմասնակցի, եւ իրենց ցանկալի մարդիկ աշխատեն ԴԱՀԿ-ում: Այդ մրցույթին մասնակցել են միայն տվյալ պաշտոնների ժ/պ-ները, այլ մարդու թույլ չեն տվել մասնակցել։ Ավելին՝ աճուրդի բաժնի պետի համար պայքարող անձի նկատմամբ այս պահին ընթանում է ծառայողական քննություն հարկադիրի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։
Տեղեկության առնչությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը հայտնեց. «Մատնանշված միջադեպը եղել է ծառայության երկու աշխատակիցների միջեւ, սակայն, որպես այդպիսին, ծեծ չի եղել, այլ տեղի է ունեցել լեզվակռիվ, վիճաբանություն, որի հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում