Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սյունիքի դիմադրողականության ամրապնդում» ուղղությամբ, ըստ Մհեր Գրիգորյանի՝ ենթակառուցվածքների մասով անելիքներն ավելի շատ են. «Հրապարակ»

Հուլիս 16,2021 10:14

Արեւելյան գործընկերության երկրների համար Եվրամիությունն աջակցության մեծ ծրագիր է նախատեսել, որի մի մասը երկրներին կտրվի նվիրատվության տեսքով, մյուսը՝ վարկերի: Ընդհանուր առմամբ՝ 17 մլրդ եվրո ներդրում է կատարվելու: Հայաստանն այս գումարից ստանալու է 2,6 մլրդ դոլար: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով նախագիծը, կոնկրետացրել է հինգ ուղղություն՝ պատերազմից տուժած Սյունիքի դիմադրողականության ամրապնդում, «Հյուսիս-հարավ» մայրուղու եւ աջակցող ենթակառուցվածքների կառուցում, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, թվային կառավարման եւ նորարարության խթանում, Երեւանի զարգացում՝ որպես կանաչ եւ խելացի քաղաք:

– Իսկ ի՞նչ է նշանակում «Սյունիքի դիմադրողականության ամրապնդում»-ը, դա ենթադրո՞ւմ է ենթակառուցվածքների ստեղծում, ի՞նչ:

– Սոցիալ-տնտեսական եւ կրթական, առողջապահական ցանկացած ծրագիր կլանվում է այդ սահմանման մեջ:

– Այդ դեպքում ինչո՞ւ միայն Սյունիքի:

– Եթե չեմ սխալվում, ըստ սահմանման՝ հարավային մարզեր է գրված, կարծում եմ, որ այնտեղ մասնավորապես ներդրումների ծավալը պետք է ավելի մեծ լինի, որովհետեւ նույն ենթակառուցվածքների մասով անելիքներն ավելի շատ են:

– Մեր կառավարությունը եվրոպացիներին առաջարկելու կոնկրետ ծրագրեր ունի՞, որ ներդրումները դրանց համար արվեն:

– Հիմա ինտենսիվ դրա վրա ենք աշխատում: Կարծում եմ, այս փուլում ճանապարհային քարտեզ կունենանք, որով ավելի կկոնկրետացնենք անելիքները: Հետո արդեն այդ ամենը պետք է թղթակցվի մեր բյուջեի, կառավարության ծրագրերի, բյուջեով նախատեսված, այլ դոնորների հետ իրականացվող ծրագրերի հետ՝ օրինակ, Հյուսիս-հարավի: Այսինքն՝ գաղափարը պետք է ինկորպորացնենք մեր ընդհանուր անելիքների հետ:

– Գյուղատնտեսությունը նայվելո՞ւ է, ներառվելո՞ւ է, թե՞ ոչ:

– Գյուղատնտեսության ոլորտում մենք, այսպես թե այնպես, ունենք ծրագրեր: Բնականաբար, այս համագործակցության շրջանակում ե՛ւ եղած ծրագրերն ընդլայնելու հնարավորություն կունենանք, ե՛ւ նոր ծրագրեր իրականացնելու: Գյուղատնտեսությունը կա հա՛մ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության» հատվածում, այսինքն՝ այդ սահմանումը կլանում է գյուղատնտեսությունը, կա նաեւ հարավային մարզերի զարգացման հատվածում: Անպայման կա գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ խելացի գյուղատնտեսությունը, կաթիլային ոռոգումը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031