Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից, իսկ քրեական գործ հարուցելու հիմքեր ի հայտ չեն եկել

Հուլիս 15,2021 22:20

Օրեր առաջ տարածված լուրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել էր Լոռու մարզի Լորուտ համայնքի դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ազատման պատճառն էլ եղել է այն, որ Սարգսյանը չի սատարել Նիկոլ Փաշինյանին, բացի այդ դպրոցում զբաղվել է քաղաքական քարոզչությամբ:

Փորձեցինք կապ հաստատել Դավիթ Սարգսյանի հետ: Մեզ հետ հեռախոսազրույցում արդեն դպրոցի նախկին տնօրենն ասաց, որ ինքը զբաղված է եւ հրաժարվում է խոսել. «Ես ոչ մի թեմայով հարցազրույց չեմ ուզում տալ, հա գրեք, որ հրաժարվում է»:

Ոստիկանությունը պարզել է, որ Սարգսյանը աշխատանքի վայրում քարոզչությամբ չի զբաղվել, դա հերքել են նաեւ դպրոցի ուսուցիչները:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գործի վերաբերյալ նախապատրաստվել են նյութեր, սակայն քրեական գործ հարուցելու հիմքեր ի հայտ չեն եկել:

Այս պահին Դավիթ Սարգսյանը շարունակում է աշխատել դպրոցում, զբաղեցնելով ոչ թե տնօրենի, այլ դպրոցի հաշվապահի հաստիքը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031