Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի ներկայացրած նախագիծը, որը երեկվանից բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք էր տվել:
Խոսքը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում» փոփոխությունների նախագծի մասին է: Այս նախագծով առաջարկվում է պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, Աժ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի։
Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց եւ միակ «դեմ» քվեարկողը պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էր:
Երկրորդ ընթերցման ժամանակ Վիկտոր Ենգիբարյանը ելույթում ասաց. «Քննարկումները ցույց տվեցին, որ այս օրենսդրական նախաձեռնությունը տեղին էր: Ես կարծում եմ, որ այո՛, Հայաստանում պետք է ձեւավորենք մի այնպիսի արժեքային համակարգ, որտեղ պետական ծառայողները թե՛ իրենց աշխատավարձի առումով, թե՛ իրենց եկամուտների ու իրենց ծախսերի առումով հույսը պետք է դնեն միայն ու միայն պետական բյուջեի վրա: Մենք արդեն փակել ենք պատմության այն էջը, երբ պետությունը, ըստ էության, սերտաճած էր գործարարության հետ եւ պատգամավորները բնավ կարիք չունեին իրենց ծախսերը հոգալու, այլ, ստվերային կամ օդում կախված ծրարային մեթոդներով…: Շատ լավ է, որ այս նախագիծը դարձավ նաեւ մեր հանրության շրջանում բուռն քննարկման առարկա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ